Բաժիններ՝

Եվրոպական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը մնում է Ռուսաստանը

Եվրոպական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվի առաջատարը շարունակում է մնալ Ռուսաստանի ընտրանին:

Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում դեռևս ամենաշատ մեդալ նվաճել է Ռուսաստանի թիմը: Նրանք ընդհանուր հաշվարկում ունեն 53 մեդալ` 24 ոսկե, 13 արծաթե և 16 բրոնզե: Երկրորդ տեղում Բելառուսն է 41 մեդալով (14 ոսկե, 8 րածաթե, 18 բրոնզե): Եռյակի վերջում Վրաստանն է 20 մեդալով (6 ոսկե, 5 արծաթե և 9 բրոնզե):

Հայաստանի հավաքականը միայն 19-րդն է 3 մեդալով` 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս