Նոր մանրամասներ վեթինգից. Հայտնի են ժամկետներն ու մեխանիզմները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, որ դատավորների վեթինգի իրականացման աշխատանքներով զբաղվելու է նաեւ նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արդեն իսկ օրինագիծ է նախաձեռնել, որոնք ավելի կարագացնեն ստեղծման գործընթացը:

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այդ գործընթացից: Ըստ այդմ, առաջարկվում է այդ մարմինը ձեւավորել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների կողմից առաջադրված թեկնածուներից:

Եվ հանձնաժողովը կունենա նաեւ նոր գործառույթներ, որոնք էլ հենց բխում են վեթինգ իրականացնելու տրամաբանությունից: Մասնավորապես, հանձնաժողովը կունենա դատավորների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելու իրավունք:

Տեղեկացանք, որ համապատասխան նախագիծն առաջին ընթերցմամբ կընդունվի հուլիսին, իսկ արդեն աշնանը` երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս