Մասքը նշել է մարդկության իրական խնդիրը
Ամերիկյան SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասքը վերստին հայտարարել է աղետի մասին, որի եզրին իբր գտնվում է մարդկությունը: Այդ մասին հայտնել է Business Insider-ը:
Հրատարակությունն ուշադրություն է դարձրել գործարարի այն մեկնաբանությունների վրա, որոնք արվել են թվիթի տեսքով եւ որում հաղորդվել է մինչեւ 2050 թվականը Երկրի վրա մոտավորապես 1,6 միլիարդով մարդկանց թվի ավելացման մասին:
«Իրական խնդիրը կդառնա մինչեւ 2050 թվականն աշխարհի բնակչության ծերացումը եւ կրճատումը, այլ ոչ թե գերբնակվածությունը»,-գրել է Մասքը:
Նրա կարծիքով՝ մինչ այդ ժամանակը «(մոլորակի բնակչության) ժողովրդագրական կառուցվածքն՝ ըստ տարիքային խմբերի, կունենա շրջված բուրգի տեսք՝ տարեց մարդկանց մեծ թվով եւ երիտասարդների փոքր քանակությամբ»:
Ձեռնարկատերը համանման գաղափարներով հանդես է եկել 2017 թվականի հուլիսին: 2016 թվականի նոյեմբերին SpaceX-ի ղեկավարը նախազգուշացրել էր, որ մարդկությանն աղետ է սպասում, եթե մարդիկ չկարողանան հարմարվել եւ իրենց տեղը գտնել ռոբոտների համատարած ներդրման պայմաններում: