Բաժիններ՝

Ավտովթարի հետևանքով մահացած Ռեյեսի 11-ամյա որդին պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ

Խոսե Ռեյես Լոպեսը՝ ավտովթարի հետևանքով մահացած Խոսե Անտոնիո Ռեյեսի որդին, հանդես կգա «Ռեալի» կազմում:

Ֆուտբոլիստի որդիներից ավագը (Խոսե Ռեյես Լոպեսը 11 տարեկան է) պայմանագիր է ստորագրել Մադրիդի «Ռեալի» հետ և հանդես կգա «Ռեալի» կրտսերների թիմում: Նրան խոստացել էր իր խնամակալության տակ առնել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը:

«Շատ ուրախ եմ և հպարտ «Ռեալում» նոր փուլ սկսելու համար: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցում և վստահում էին ինձ, հատկապես ընտանիքիս»,- Ինստագրամի իր էջում գրել է Ռեյես կրտսերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930