 
                        Ռյաբկովն «աննախադեպ միջոցներ» է որակել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն Իրանի դեմ
 
                                    Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներն աննախադեպ են, դրանք զրոյացնում են Թեհրանի հետ երկխոսությանը պատրաստ լինելու վերաբերյալ Վաշինգտոնի բոլոր ազդանշանները: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Ահա այդ նոր աննախադեպ միջոցները ցույց են տալիս, թե ինչ արժեն Իրանի հետ երկխոսության հարցում շահագրգռվածության վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները: Այսինքն դրանք, ըստ էության, զրոյացնում են շարունակ կրկնվող այն ազդանշանները, որ Վաշինգտոնը պատրաստ է երկխոսության: Երկխոսությունը չի կարելի վարել ատրճանակի փողի ներքո՝ ուղղակի եւ փոխաբերական իմաստով»,-ասել է Ռյաբկովը լրագրողներին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        