Բաժիններ՝

«Բարսելոնան» չի պատրաստվում, բայց Ալվեսը ցանկանում է վերադառնալ

Պաշտպան Դանի Ալվեսը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»:
Սակայն, կատալոնական ակումբը նույնիսկ չի դիտարկում 36-ամյա բրազիլացու տեղափոխության տարբերակը, հաղորդում է Marca-ն՝ հղելով RAC1-ին:

Բրազիլացի ֆուտբոլիստը նախորդ ամիս իր ծառայություններն է առաջարկել կատալոնական ակումբին:

Հիշեցնենք, որ օրերս Ալվեսը հայտնեց ՊՍԺ-ից հեռանալու մասին:
Ալվեսը խաղացել է կատալոնական ակումբում 2008-ից 2016 թվականը:

Առաջին անգամը չէ, որ Ալվեսը ցանկություն է հայտնում վերադառնալ կատալոնական ակումբ:

««Բարսելոնան» իմ տունն է: Չեմ կարող ասել, որ ես չեմ ցանկանում վերադառնալ այնտեղ: Ես վաղն էլ կվերադառնամ, եթե «Բարսելոնան» կանչի ինձ: Շատ դժվար էր հեռանալը, քանի որ ես ուզում էի պատմություն կերտել թիմի հետ: 8 տարում ակումբի հետ մենք հաղթեցինք 23 գավաթ: Ես թիմի համար ապահովում էի լավ արդյունք, իսկ նրանք ինձ հարգանքով չէին վերաբերվում:

Ղեկավարությունը ցանկանում էր ինձ համար հրաժեշտի օր կազմակերպել, բայց ես հրաժարվեցի: Ես այդ վայրը համարում եմ իմ տունը, տանը հրաժեշտ չեն տալիս: Ո՞րն է հրաժեշտ տալու պատճառը, եթե դու պատրաստվում ես վերադառնալ»,- Ալվեսի խոսքերն է մեջբերել Globo TV-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս