
«Ինտերը» պատրաստ է 60 մլն եվրո առաջարկել Լուկակուի համար, «Մանչեսթեր Յունայթեդը» պահանջում է 85 մլն

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Ինտերը» չեն կարողանում համաձայնության գալ հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերի գնի վերաբերյալ:
«Մանչեսթեր Յունայթեդը» պահանջում է 85 մլն եվրո, իսկ «Ինտերը» մտադիր է առաջին պաշտոնական առաջարկությունն անել՝ 60 մլն եվրոյի չափով: Այս մասին հայտնում է Football Italia-ն՝ հղելով La Gazzetta dello Sport-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լուկակուին ցանկանում է ստորագրել նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն: «Ինտերը» փորձում էր գործարքի մեջ ներառել հարձակվող Մաուրո Իկարդիին, բայց «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը