Երկիր մոլորակի բնակչությունը 2018 թվականին Համացանցում անցկացրել է 1 միլիարդ տարի
Մոլորակի բնակչությունը 2018 թվականին միագումար շուրջ մեկ միլիարդ տարի է անցկացրել Համացանցում: ՌԴ-ի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Կոկովն այս տվյալերը բերել է անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների միջազգային հանդիպմանը։
«Ամեն ամիս սոցցանցերում փոխգործակցում է ավելի քան 3 միլիարդ մարդ, ըստ որում միջին վիճակագրական ինտերնետ-օգտատերը ցանցում անցկացնում է օրական մինչեւ վեց ժամ,- նշել է նա:- Այսպիսով, անցյալ տարի մարդիկ միագումար կերպով առցանց ռեժիմում են գտնվել շուրջ մեկ միլիարդ տարի»: Կոկովի խոսքով՝ ամբողջ աշխարհում Համացանցից ակտիվորեն օգտվում է ավելի քան 4 միլիարդ մարդ: Ըստ որում շուրջ քառորդ միլիարդ մարդ առաջին անգամ դրան է միացել 2017 թվականին:
«Դրանք լսարանի աճի վիթխարի տեմպեր են»,- կարծում է ՌԴ-ի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը: Նա նաեւ նշել է, որ սոցիալական ցանցերի օգտատերերի թվի ավելացումը: «2018 թվականի ընթացքում ամենահանրաճանաչ սոցիալական հարթակների մասնակիցների քանակն օրական ավելացել է 1 միլիոնով, այսինքն՝ մեկ վայրկյանում 11 մարդով»,- ասել է Կոկովը:
Նա նաեւ հայտարարել է, որ 2018 թվականին ավելի քան 200 միլիոն մարդ դարձել է շարժական սարքերի տեր, եւ այժմ մոլորակի ավելի քան 7,7 միլիարդ բնակչության երկու երրորդն ունի շարժական հեռախոս եւ ինչպես Համացանցից, այնպես էլ սոցիալական ցանցերից օգտվելու հնարավորություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: