Բաժիններ՝

Անուշ Էլբակյանը 3-րդ անգամ արժանացել է Emmy Award մրցանակին

Անուշ Էլբակյանը 3-րդ անգամ արժանացել է Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի «Էմմի» – Emmy Award բարձրագույն մրցանակին:

Էլբակյանը հաղթել է մրցանակը «Why Wasn’t Anyone Able To Save Laura?» ֆիլմի համար՝ որպես խմբագիր: Տեսանյութը պատմում է երիտասարդ կնոջ մասին, ով ասթմայի պատճառով գնում է տեղի հիվանդանոց, բայց չի ստանում ոչ մի օգնության և մահանում է հիվանդանոցի դիմաց:

Անուշ Էլբակյանը ներկայացնում է ամերիկյան Boston Globe պարբերականը, որտեղ աշխատում է որպես լրագրող և պրոդյուսեր: Ավելի վաղ նա իր թիմի հետ Պուլիցերյան մրցանակ էր ստացել` ահաբեկչական հարձակումների լուսաբանման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս