Կատար-Արգենտինա. կկարողանա՞ հաղթել ալբիսելեստեն
Ամերիկայի գավաթի այս խաղարկությունում Արգենտինան դեռևս չի հաղթել: Այսօր չհաղթելու դեպքում Արգենտինան դուրս կմնա հետագա պայքարից: Բայց Մեսսին դրա համար չէ, որ վերադարձել է հավաքական:
Կատար
Կատարի ազգային հավաքականը վերջին տարիներին հստակ առաջընթաց է արձանագրել: Տարեսկզբին Ֆելիքս Սանչես Բազի ղեկավարությամբ թիմը իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Ասիայի գավաթը: Այսպիսով, Կատարը Ամերիկայի գավաթին չի եկել՝ որպես «ծեծվող տղաներ», ում կարող են հաղթել բոլորը:
Առաջին փուլում թիմը, ի տարբերություն բոլոր կանխատեսումների, 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Պարագվայի հետ, իսկ երկրորդ խաղում լավ հանդես եկավ Կոլումբիայի հետ՝ թույլ տալով մրցակցին գոլ խփել միայն վերջին րոպեներին:
Արգենտինա
Արգենտինայի ազգային հավաքականը ավանդաբար համարվում է մրցաշարի հիմնական ֆավորիտներից մեկը, սակայն ալբիսելեստեն ավանդաբար էլ ձախողվում է մրցաշարի մեկնարկում:
Առաջին տուրում Կոլումբիան դարձավ անհաղթահարելի խոչընդոտ Լիոնել Սկալոնիի թիմի համար. 0:2 հաշվով պարտությունը զգալիորեն վատթարացրեց արգենտինացիների դիրքերը: Վերջին տուրում Արգենտինան 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը Պարագվայի հետ՝ տեղափոխվելով աղյուսակի ստորին հատված:
Վիճակագրություն
• Հավաքականները հանդիպել են 2005 թվականին՝ ընկերական հանդիպման ժամանակ: Այդ խաղում Արգենտինան հաղթեց 3:0 հաշվով
• Կատարը չի հաղթել վերջին երեք հանդիպումներից որևէ մեկը` երկու պարտություն և մեկ ոչ-ոքի
• Արգենտինան պարտվել է վերջին չորս հանդիպումներից մեկը
Կատարը շատ լավ է հանդես գալիս այս խաղարկությունում և բավականին համառ թիմի տպավորություն է ստեղծում: Սակայն, դժվար թե Կատարի մարզիչը թիմի առաջ մեծ նպատակներ է դնում:
Արգենտինայի համար այս հանդիպումը կարևոր է ոչ միայն մրցաշարում պայքարի առումով, այլ նաև հեղինակության առումով, որը վերջերս, մեղմ ասած, տուժել է՝ թիմի խաղի պատճառով:
Արգենտինան, միանշանակ, շեշտադրում է անելու հաղթանակի վրա: Չնայած նրան, որ Քաթարը շատ համառ և գեղեցիկ ֆուտբոլ է խաղալու, այս խաղում պետք է որ ավելի որոշիչ դեր ունենան թիմերի որակները:
Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան