
Բարեկամության վրա հիմնված հայ-ղրղզական հարաբերությունները կշարունակեն զարգանալ․ նախագահ Սարգսյանին շնորհավորել է Սոորոնբայ Ժեենբեկովը

Ծննդյան օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Համոզված եմ, որ բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-ղրղզական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ի շահ մեր ժողովուրդների»:
Սոորոնբայ Ժեենբեկովը նախագահ Սարգսյանին մաղթել է առողջություն, երջանկություն և հաջողություններ բարձրագույն պետական պաշտոնում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: