Անտեսանելի դիմային տեսախցիկով առաջին սմարթֆոնը կներկայացվի հունիսին
Oppo-ն ծրագրել է սմարթֆոնի ներկայացում, որի դիմային տեսախցիկը թաքնված կլինի անմիջապես դիսփլեյում և չի ունենա հատուկ անցք:
Oppo-ի նոր սմարթֆոնի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 26-ին, Շանհայում՝ MWC ցուցահանդեսում: Այնտեղ ընկերությունը կներկայացնի դիմային տեսախցիկների տեղադրման նոր տեխնոլոգիան, դրանք ներկառուցված կլինեն էկրանի մեջ, հաղորդում է Gizmochina-ն:
Oppo-ն արդեն բացատրել է՝ ինչպես է աշխատում տեխնոլոգիան: Սովորական ռեժիմում տեսախցիկը ընդհանրապես չի երևում, իսկ լուսանկարահանման ընթացքում էկրանին հայտնվում է սև գիծ: Գիծը անհետանում է, երբ փակվում է լուսանկարահանման ծրագիրը:
Հիմա սմարթֆոնների համար նման տեսախցիկները դառնում են շատ տարածված: Օրինակ՝ Galaxy S10-ում տեսախցիկը նորից գրեթե չի երևում: Դրա համար միայն մի փոքր անցք կա սմարթֆոնի վերին հատվածում:
Oppo-ի դեպքում տեսախցիկի մատրիցան անմիջապես էկրանում է, այնպես որ խնդիրներ են լինելու՝ կապված լուսանկարների որակի հետ: Միայն հուլիսի 26-ին ընկերությունը կբացատրի, թե ինչպես է լուծելու այդ խնդիրը, և ի՞նչ որակ կունենան լուսանկարները:
Նման տեխնոլոգիա հիմա զարգացնում է նաև Xiaomi-ն:
Սիրարփի Աղաբաբյան