Բաժիններ՝

Կառուցողական համագործակցությունը կշարունակի զարգանալ. Ղազախստանի խորհրդարանի Վերին պալատի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Վերին պալատի նախագահ Դարիգա Նազարբաևան: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,

նրա ուղերձում, մասնավորապես, ասված է․

«Ղազախստանում Ձեզ ճանաչում են որպես փորձառու քաղաքական գործչի և իմաստուն ղեկավարի: Բարձր պրոֆեսիոնալիզմը, խորը գիտելիքները և բացառիկ պատասխանատվությունը Ձեզ թույլ են տվել նշանակալի հաջողության հասնել մեծ քաղաքականության մեջ և հեղինակության արժանանալ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Համոզված եմ, որ Ղազախստանի և Հայաստանի միջև կառուցողական համագործակցությունը կշարունակի զարգանալ ի շահ մեր ժողովուրդների»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930