«Չենք արտասվի, երբ Նեյմարը հեռանա». ՊՍԺ-ի ուլտրասի ղեկավար
Ռոմին Մաբիլլը՝ ՊՍԺ-ի Collectif Ultras Paris (CUP) ուլտրասի ղեկավարը, մեկնաբանել է հարձակվող Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակը: Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը կարող է հեռանալ թիմից:
– Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը՝ կապված Նեյմարի հետ:
– Մենք լսել ենք բոլոր լուրերը, բայց անգամ չգիտենք՝ արդյոք նա ցանկանում է հեռանալ, թե ոչ: Այս մրցաշրջանում մենք բացասական տրամադրվածություն չենք ունեցել Նեյմարի նկատմամբ: Ինչ-որ շրջան նա չէր խաղում վնասվածքների պատճառով: Երբ նա պատրաստ էր, որակով էր կատարում իր աշխատանքը:
Եթե նա մնա, մենք ուրախ կլինենք, բայց եթե նա ուզում է հեռանալ, այդպես էլ թող լինի: Հիմա լարվածությունը ավելի քիչ է, քան մեկ տարի առաջ:
Մենք կուզեինք, որ Նեյմարը մնար: Չենք արտասվի, երբ Նեյմարը հեռանա: Մեկ տարի է, ինչ մենք սա կրկնում ենք:
Եթե նա մնա, մենք նրան կաջակցենք: Եթե Նեյմարը ցանկանում է հեռանալ, ո՞րն է պատճառը նրան ստիպելու: Մեզ համար ակումբը առաջին տեղում է: ՊՍԺ-ն ապրում էր մինչև Նեյմարը և կապրի նրանից հետո էլ:
Սիրարփի Աղաբաբյան