Դեմբելեին վստահեցրել են, որ Նեյմարը չի վերադառնա «Բարսելոնա»
Հարձակվող Ուսման Դեմբելեն չի հեռանա «Բարսելոնայից», այս մասին հաղորդում է Cadena SER-ը:
Կատալոնական ակումբի ներկայացուցիչները խոսել են ֆուտբոլիստի հետ և ասել, որ վստահում են նրան: Բարտոմեուն ապագայի լուրջ ծրագրեր ունի՝ կապված Դեմբելեի հետ: Ակումբի ներկայացուցիչները դա տեղեկացրել են 22-ամյա հարձակվողին և նրա շրջապատին:
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ «Բարսելոնան» կարող է ներգրավել Դեմբելեին՝ Նեյմարին ՊՍԺ-ից ձեռք բերելու գործարքի մեջ:
Ըստ աղբյուրի, ֆրանսիացուն կատալոնացիների ղեկավարությունը հավաստիացրել է, որ Նեյմարը չի տեղափոխվելու: Չկան նաև Դեմբելեին վաճառելու ծրագրեր:
Աղբյուրը նշում է, որ Դեմբելեն կտրականապես դեմ է ՊՍԺ տեղափոխվելու տարբերակին:
Սիրարփի Աղաբաբյան