Բաժիններ՝

«Չգիտեմ՝ կմնա՞մ «Բարսելոնայում», թե՞ ոչ». Կոուտինիո

Ֆիլիպե Կոուտինիոն չի բացառում, որ մոտ ապագայում կարող է հեռանալ «Բարսելոնայից»:

«Չգիտեմ՝ կմնա՞մ «Բարսելոնայում», թե՞ ոչ: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում:

Հիմա մենք մասնակցում ենք Ամերիկայի գավաթին: Հիմա ես կենտրոնացած եմ Բրազիլիայի հավաքականի վրա»,- ասել է Կոուտինիոն:

Նշենք, որ կատալոնական ակումբում դժգոհ են Կոուտինիոյի խաղից: Ֆուտբոլիստին ևս դուր չի գալիս իր կարգավիճակը ակումբում:

Վերջերս նորություններ են տպագրվում, թե Կոուտինիոն իրեն թերագնահատված է զգում կատալոնական ակումբում և ուզում է հեռանալ թիմից: Կա վարկած, որ Կոուտինիոյի որակները չեն գոհացնում մարզչական շտաբին, և ակումբի ղեկավարությունն է ցանկանում հեռացնել ֆուտբոլիստին:

«Պետք չէ լսել մարդկանց, ովքեր դեմոտիվացնում են քեզ, քանի որ նրանց խոսքը շեղվում է իրական նպատակից:

Ես երբեք չեմ ցուցաբերել անհարգալից վերաբերմունք թե՛ ֆուտբոլում, և թե՛ դրա շրջանակներից դուրս: Ես միշտ հավակնոտ եմ և նայում եմ ապագային»,- ավելի վաղ ասել էր Կոուտինիոն:

Կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն նշում է, որ թիմն իր ապագան կապում է Դեմբելեի և Կոուտինիոյի հետ և չի ցանկանում վերադարձնել Նեյմարին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս