Մեսսին խնդրել է Բարտոմեուին վերադարձնել Նեյմարին
Կատալոնական «Բարսելոնան» ուսումնասիրում է թիմի նախկին հարձակվող Նեյմարի վերադառնալու հնարավորությունը:
Կատալոնական ակումբի ավագ Լիոնել Մեսսին խնդրել է ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուին ստորագրել բրազիլացուն:
Նեյմարը 2013-2017 թվականներին խաղացել է կատալոնական թիմի կազմում, որից հետո տեղափոխվել է ՊՍԺ՝ 222 մլն եվրոյի դիմաց:
«Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է այս տրանսֆերում ներառել նաև Անտուան Գրիզմանին, որը ներկայումս շարունակում է մնալ «Ատլետիկոյի» խաղացող, սակայն շուտով դուրս կգա ակումբից: Կատալոնացիները մտածում են, թե ինչպես է հնարավոր իրկանացնել նման տրանսֆերը:
El Mundo-ի տվյալներով՝ կատալոնացիները մարտին համաձայնություն են ձեռք բերել Գրիզմանի հետ: Պայմանագիրը պետք է ստորագրվի հուլիսի 1-ից հետո:
«Բարսելոնայի» ղեկավարությունը գիտի, որ թիմի խաղացողները դեմ են Գրիզմանի ձեռքբերմանը: Սակայն, շատ բան կախված է 28-ամյա հարձակվողի որոշումից՝ արդյո՞ք նա կցանկանա տեղափոխվել ՊՍԺ:
«Բարսելոնան» Նեյմարից պահանջելու է նվազեցնել աշխատավարձը: Փարիզում բրազիլացին մեկ մրցաշրջանում ստանում է մոտ 36.8 մլն եվրո:
Սիրարփի Աղաբաբյան