Բաժիններ՝

«Բարձր ենք գնահատում Ձեր դերը մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում». Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ Արմեն Վարդանի,

Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Բարձր ենք գնահատում Ձեր դերը մեր երկրների միջև բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման գործում:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930