
Այս տարի կտրուկ աճել է ՊԵԿ-ի դեմ տնտեսվարողների բողոքների թիվը. դատարան է դիմել 448 տնտեսվարող. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Այս տարի կտրուկ աճել է ՊԵԿ-ի դեմ տնտեսվարողների բողոքների թիվը: Պաշտոնական վիճակագրությամբ՝ այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ընդդեմ ՊԵԿ-ի վարչական դատարան է բողոքել 448 տնտեսվարող:
Մինչդեռ անցած ամբողջ տարվա ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել էր 414 բողոք: Պետբյուջե մուտքեր ապահովող այս կարևորագույն կառույցի դեմ բողոքների ծավալի նման աճն աննախադեպ է, որից պետք է հետևություններ անել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: