Բաժիններ՝

Հրշեջները մարել են Մասիսում բռնկված հրդեհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 18-ին, ժամը 15:42-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանում այրվում է շինություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:50-ին, մարվել՝ 17:17-ին:

Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամբողջությամբ այրվել է Գործարանային փողոցում գտնվող երկհարկանի ոչ բնակելի շինության կենցաղային գույքը՝ 12 քմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930