Ֆուտզալի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ Իտալիայի հետ
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Իտալիայի Նովարա քաղաք, որտեղ հունիսի 18-ին և 19-ին կանցկացնի ընկերական հանդիպումներ Իտալիայի ազգային ընտրանու հետ:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ՝ հավաքականի կազմում Իտալիա են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները.
Սարգիս Ասկաջյան «ՍԺՀ» (Լիբանան)
Արթուր Մկրտչյան – «Լեո»
Գարեգին Մաշումյան – «Լեո»
Սարո Գալստյան – «Լեո»
Հակոբ Ուզունյան – «Լեո»
Անդրանիկ Կարապետյան – «Լեո»
Սարգիս Նասիբյան – «Լեո»
Գոռ Սարգսյան «Լեո»
Էնրիկե Կոստա Դա Սիլվա – «Արմենիա Թրավել»
Համլետ Մանուկյան – «ԶԻԿ» (Եկատերինբուրգ, Ռուսաստան)
Դավիթ Ասլանյան – «Սիգմա» (Կոպեյսկ, Ռուսաստան)
Ռաֆիկ Բաղդասարյան – «Բլիկ» (Ռուսաստան)
Մամիկոն Ոսկանյան «Ֆակել» (Սուրգուտ, Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան «Բորիսով -900» (Բելառուս)