Մանվել Գրիգորյանի մոտ նոր հիվանդություններ առայժմ ի հայտ չեն եկել. Անատոլի Գնունի. «Փաստինֆո»
Աժ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի մոտ հետազոտություններից հետո նոր հիվանդություններ առայժմ ի հայտ չեն եկել։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել է «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին։
Անատոլի Գնունին հայտնել է, որ հետազոտության արդյունքներն արդեն կան, եւ ըստ դրանց՝ առաջացած բոլոր բարդությունները կապված են շաքարային դիաբետի հետ. «Մանվել Գրիգորյանն ունի բազմաթիվ հիվանդություններ, բայց բոլոր բարդությունները կապված են շաքարային դիաբետի հետ, նամանավանդ, որ նա հայտարարել էր դեղադուլ, դեղեր չէր ընդունել, մենք ունենք շեղումներ, բայց բոլորը վերաբերում են շաքարային դիաբետին»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: