
Տիգրան Բարսեղյանն ակումբի կազմում դարձել է գոլի հեղինակ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում, սակայն թիմը պարտություն է կրել:
Ֆուտբոլի Ղազախաստանի առաջնության 14-րդ տուրում «Կայսար»-ը սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտություն է կրել «Աստանա»-ից: «Կայսար»-ի միակ գնդակը 78-րդ րոպեին խփել է Տիգրան Բարսեղյանը:
Այս տուրից հետո «Կայսար»-ը մրցաշարային աղյուսակում 5-րդն է: