
Մահացել է Նադեժդա Դավթյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց Նադեժդա Դավթյանը:
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փորձավար Նադեժդա Դավթյանը: Նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում Նադեժդա Դավթյանի հարազատներին, թատրոնի անձնակազմին և նրա արվեստի երկրպագուներին»,-ասված է հաղորդագրության մեջ: