
ՊՍԺ-ն դե Լիգտին կվճարի 12 մլն եվրո, «Յուվենթուսը»՝ 10 մլն, «Բարսան»՝ 6 մլն

«Բարսելոնան» դեռևս մտադիր է ձեռք բերել «Այաքսի» պաշտպան Մատիաս դե Լիգտին: ՊՍԺ-ն և «Յուվենթուսը» ևս հավակնություններ ունեն պաշտպանի նկատմամբ:
Կատալոնացիները մրցակիցներին պարտվում են ֆինանսական առումով, քանի որ ֆրանսիական և իտալական թիմերը առաջարկում են ավելի լավ պայմաններով պայմանագիր:
«Բարսելոնան» համաձայն է 19-ամյա հոլանդացու տարեկան աշխատավարձը հասցնել 6 միլիոն եվրոյի, իսկ թուրինյան ակումբը պատրաստ է վճարել 10 միլիոն: Փարիզը ներկայացնող ակումբը պատրաստ է վճարել 12 միլիոն եվրո:
Ավելի վաղ կար տեղեկություն, որ դե Լիգտը կտեղափոխվի ՊՍԺ՝ 75 միլիոն եվրոյի դիմաց:
Սիրարփի Աղաբաբյան