
Սթիվեն Սփիլբերգը պատրաստում է վեբ-սերիալ, որը հասանելի կլինի միայն մթության մեջ

After Dark սերիալը կթողարկվի Quibi թվային հարթակում: Այն կթողարկվի 2020 թվականին և կունենա 10-12 սերիա:
Հայտնի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը հատուկ սմարթֆոնների համար պատրաստվում է նոր սարսափների շարք: Դրա հիմնական առանձնահատկությունը կլինի միայն լիարժեք խավարում դիտելու հնարավորությունը: Այս մասին գրում է The Verge-ը:
Սերիաները միայն գիշերը նայելու հնարավորությունը ապահովելու համար Quibi-ի հեղինակները սերիաները թողարկելու նոր տարբերակ են մտածել: Սմարթֆոնի ժամը հաշվի առնելով՝ ծրագիրը ինքը կհասկանա, թե երբ պետք է հասանելի լինեն սերիաները: Հեռախոսի ժամացույցի տվյալները հաշվի կառնվեն այնպես, որ սերիան հասանելի դառնա ամբողջական մայրամուտից հետո:
Մութն ընկնելուն պես սերիան հասանելի կլինի և կանհետանա առավոտյան՝ մինչև հաջորդ գիշեր:
Quibi ծառայությունը պետք է սկսի աշխատանքը 2020 թվականի ապրիլի 6-ից: Մեկ ամիս գրանցվելու համար պետք է վճարել 4.99 դոլար, և 7.99 դոլար՝ առանց գովազդների տարբերակի համար:
Դեռևս հայտնի չէ, թե երբ կթողարկվի Սփիլբերգի սերիալը և ինչ սյուժե կունենա այն:
Սիրարփի Աղաբաբյան