Զիդանին և Իսկոյին թալանել են. «Ռեալը» խորհուրդ է տալիս սոցցանցերում չհրապարակել տան լուսանկարներ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը և մադրիդցիների կիսապաշտպան Իսկոն համալրել են գողերի զոհերի ցուցակը:
Գողերը գործողությունն իրականացրել են այն ժամանակ, երբ տանտերերը տանը չեն եղել: Այս դեպքերից հետո «Ռեալը» խնդրել է ֆուտբոլիստներին սոցիալական ցանցերում չհրապարակել տների և բնակարանների լուսանկարներ՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Վերջին շրջանում գողերի կողմից հարձակման են ենթարկվել Ժորդի Ալբան, Քևին-Փրինս Բոատենգը, Քարիմ Բենզեման, Խոակինը, Ժերար Պիկեն, Էսեկիել Գարայը և Ժոֆրե Կոնդոգբիան:
Անցյալ շաբաթ վերջին զոհն էր Ալվարո Մորատան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը