
«Արսենալի» ֆուտբոլիստին բարկացրել է կաթնամթերքի ֆերմայում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը

«Արսենալի» պաշտպան Հեկտոր Բելյերինը բարձրաձայնում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի խնդրի մասին:
«Չեմ կարողանում հավատալ, որ մենք ընդունում ենք սա և ոչինչ չենք անում:
Խնդրում եմ, դիտեք սա և պատկերացում կազմեք կաթնամթերքի արդյունաբերության մասին, և, թե ինչպես է այն վերաբերվում կենդանիներին»,- թվիթերյան իր էջում գրել է ֆուտբոլիստը:
Տվյալ տեսանյութում ներկայացված է Fair Oaks ամերիկյան ընկերությունը, որը հայտնի է՝ որպես «Գյուղատնտեսական տուրիզմի Դիսնեյլենդ»:
Ֆերման նաև Coca-Cola-ի մասնաճյուղն է, որն արտադրում է սննդային հավելումներ պարունակող կաթնամթերք: Ֆերմայի տնօրեն Մայք Մաքլոսկին վրդովված է եղել աշխատակիցների կողմից կենդանիների նկատմամբ նման վերաբերմունքի պատճառով և տեղեկացրել է, որ միջադեպում ներգրավված բոլոր անձինք հեռացվել են աշխատանքից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը