Իրանի վրա ԱՄՆ-ի ճնշման ներուժն սպառված է. Ռոուհանի
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Թեհրանի վրա Վաշինգտոնի ճնշման ներուժն սպառվել է, երկրի իրադրությունն անցյալ տարվա համեմատությամբ բարելավվել է։
«Ճնշման ներուժն սպառվել է: ԱՄՆ-ն առավելակետին է հասցրել ճնշումն Իրանի ժողովրդի վրա, եւ այդ պահից այդ սպառնալիքը, այդ ճնշումը կկորցնեն իրենց ուժը: Այժմ իրանցի ժողովուրդն այն բանի համեմատությաբ, ինչ կար կես տարի – մեկ տարի առաջ, զգալիորեն հանգիստ է»,- ասել է Ռոուհանին, որի խոսքը կառավարության նիստում հրապարակվել է նրա պաշտոնական կայքում:
Նրա խոսքով՝ Իրանի վրա ԱՄՆ-ի ճնշումն աննախադեպ է, եւ նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից նախկին պատժամիջոցները համեմատության ոչ մի եզր չունեն այն բանի հետ, ինչ անում է Վաշինգտոնը: Սակայն Ռոուհանին նշել է, որ չնայած դրան, Իրանում այժմ լավ վիճակ է, ինչն, այնուամենայնիվ, խնդիրների բացակայություն չի նշանակում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: