Բաժիններ՝

«Շնորհավորում եմ մեր տղաներին և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Հունաստանում տոնած մեծ հաղթանակի կապակցությամբ». Յուրա Մովսիսյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը շնորհավորել է թիմին հույների դեմ տոնած հաղթանակի կապակցությամբ:

«Շնորհավորում եմ մեր տղաներին և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Հունաստանում տոնած մեծ հաղթանակի կապակցությամբ»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Մովսիսյանը:

Եվրո-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականն Աթենքում հյուրընկալվելով Հունաստանի հավաքականի հաղթեց 2:3 հաշվով: Ընտրանու կազմում գոլերը խփեցին Ալեքսանդր Կարապետյանը, Գևորգ Ղազարյանը և Տիգրան Բարսեղյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի J խմբում Հայաստանի հավաքականը բարձրացավ 3-րդ հորիզոնական:4-րդ տուրից հետո Իտալիայի հավաքականը բացարձակ առաջատարն է՝ 12 միավորով: Երկրորդը՝ 9 միավորով, Ֆինլանդիան է, իսկ Հայաստանը 6 միավորով 3-րդն է: Հունաստանը և Բոսնիա և Հերցեգովինան ունեն 4-ական միավոր: Եվ վերջին տեղում Լիխտենշտեյն է 0 միավորով:

J խմբի 5-րդ տուրի խաղերը կկայանան արդեն սեպտեմբերին: Հայաստանի ընտրանիին Երևանում կընդունի Իտալիային, Ֆինլանդիան Աթենքում կխաղա Հունաստանի, իսկ Բոսնիան և Հերցեգովինան կհյուրընկալի Լիխտենշտեյնին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս