Բունդեսլիգայի խաղացողների 89%-ն ԱՊԼ-ն համարում է աշխարհի լավագույն առաջնությունը
Գերմանական Kicker ամսագիրը Բունդեսլիգայի ֆուտբոլիստների շրջանում ամենամյա հարցում է անցկացրել: 250 ֆուտբոլիստների հարցրել են, թե ով է աշխարհի ուժեղագույն մարզիչը, և որն է լավագույն առաջնությունը:
Հարցման արդյունքներով 88.8%-ը կարծում է, որ լավագույն առաջնությունն Անգլիայի Պրեմիեր լիգան է: Ձայների 5.6%-ական տոկոս բաժին է հասել Բունդեսլիգային և իսպանական Պրիմերային:
Լավագույն մարզիչ է ճանաչվել գերմանացի Յուրգեն Կլոպը. նրա օգտին է իր ձայնը տվել հարցվածների 66%-ը: Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան է՝ 18.4%:
Պատրաստեց Անի Գաբուզյանը