Բաժիններ՝

20-ամյա բնակչուհուց սպառնալիքների ճնշման տակ խոշոր չափի գումար են շորթել. «Փաստինֆո»

«Փաստինֆո» հաղորդմամբ՝ 32-ամյա տղամարդը տեւական ժամանակ սպառնալիքների ազդեցության տակ է պահել  Արտաշատ քաղաքի 20-ամյա բնակչուհուն, մասնավորապես՝ սպառնալցել վնասել նրա եղբորը,ընտանիքի անդամներին, ինչի դիմաց պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ մոտ 6.480.000 ՀՀ դրամ և 2200 ԱՄՆ դոլար գումար:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել  2014 թվականի վերջերից մինչև 2015 թվականի հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում։ Նշված արարքը կատարելուց բացի 32-ամյա տղամարդը իմանալով, որ աղջկա հայրը գումար ունի ավտոտնակում իր մորեղբոր հետ միասին շորթման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու նպատակով` սպառնացել է 20-ամյա բնակչուհուն նրա  մասին արատավորող տեղեկություններ, այն է՝ նրա մերկ լուսանկարները հրապարակել  սոցիալական կայքերում, վնասել նրա և հորեղբոր ընտանիքի անդամներին` պահանջելով ավտոտնակի բանալին: Աղջիկը ճնշման տակ  նրանց է փոխանցել պահանջված բանալին ու չարագործները կայանված ավտոմեքենայի միջից վերցրել են  ավտոտնակում գտնվող չհրկիզվող պահարանի բանալին և պահարանից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 12.000.000 ՀՀ դրամ և 11.545 ԱՄՆ դոլար գումար:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս