 
                        Բեթհովենի մազափունջը Լոնդոնում Sotheby՚s-ի աճուրդում է դրվել 19 հազար դոլարով
 
                                    Sotheby՚s անգլիական աճուրդային տունը վաճառքի է հանել Լյուդվիգ վան Բեթհովենի (1770-1827 թթ.) «զգալի մազափունջը», որը գերմանացի կոմպոզիտորն ինքն է կտրել եւ իր դաշնակահար ընկերոջը՝ Անտոն Հալմին, հանձնել 1826 թվականին: Այդ մասին ասված է աճուրդի կազմակերպիչների հաղորդագրության մեջ:
Հազվագյուտ լոտը նախնական կարգով գնահատված է 15 հազար ֆունտ ստեռլինգ (19 հազար դոլար), սակայն, ինչպես կարծում է Sotheby՚s-ի գրքերի եւ ձեռագրերի դեպարտամենտի ղեկավար Սայմոն Մաքգվայրը, նշանավոր կոմպոզիտորի մազափունջը կարող է վաճառվել էլ ավելի բարձր գնով: «Դրա նկատմամբ արդեն մեծ հետաքրքրություն է դրսեւորվում»,-արձանագրել է փորձագետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        