Բաժիններ՝

Կանադայում խաղարկում են երկրի պատմության մեջ խոշորագույն ջեքփոթը

Այս շաբաթ կխաղարկվի Կանադայի պատմության մեջ ամենամեծ ջեքփոթը Lotto Max հանրաճանաչ ազգային վիճակախաղի շրջանակներում՝ 49 միլիոն դոլար: Այդ մասին իր կայքում հաղորդել է OLG ընկերությունը, որը կազմակերպում է խաղարկությունները։

Ջեքփոթը կխաղարկվի հունիսի 11-ի լույս 12-ի գիշերը: Գլխավոր մրցանակը բաժին կհասնի նրան, ում տոմսում կհամընկնեն բոլոր յոթ թվերը եւ բոնուս-թիվը, որոնք կընկնեն լոտոտրոնում: Բացի դրանից, եւս տասը երջանիկներ կստանան «սփոփիչ մրցանակներ»՝ յուրաքանչյուրը մեկական միլիոն կանադական դոլար (750 հազար դոլար):

Lotto Max վիճակախաղը Կանադայում սկսել է գործել է 2009 թվականին, եւ այդ ժամանակվանից դրա մասնակիցները շահել են ավելի քան 4,8 միլիարդ կանադական դոլար (ավելի քան 3,6 միլիարդ դոլար): Վերջին անգամ այս վիճակախաղի խոշոր ջեքփոթ է խաղարկվել 2019 թվականի մայիսի սկզբին. այն ժամանակ դա կազմել է 50 միլիոն կանադական դոլար (այն պահին 37 միլիոն դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս