
«Մի փոքր համբերություն, երբ ամեն ինչ պարզվի, ես կհայտնեմ». Գրիզմանը՝ նոր ակումբի մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» արդեն նախկին հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է կարիերայի շարունակման մասին:
«Ես գիտեմ, թե որտեղ եմ ուզում գնալ և ինչ զոհողությունների պետք է գնամ այնտեղ հայտնվելու համար: Ես խնդրում եմ մի փոքր համբերություն: Մի փոքր համբերություն, երբ ամեն ինչ պարզվի, ես կհայտնեմ: Երբ իրավիճակն ամբողջությամբ պարզվի, ուրախ կլինեմ ձեզ պատմել ամեն ինչ»,- ասել է Գրիզմանը:
Անցյալ ամիս ֆրանսիացին հայտարարեց, որ հեռանում է «Ատլետիկոյից»: Հուլիսի 1-ից խաղացողի պայմանագրում նրա հրաժարագինը կկազմի 120 մլն եվրո: Գրիզմանին գնելու հիմնական հավակնորդը կատալոնական «Բարսելոնան» է:
Սիրարփի Աղաբաբյան