Բաժիններ՝

«Մենք ընդունում ենք մարտահրավերը». Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծիք է արտահայտել Չեմպիոնների լիգայի պայքարի վերաբերյալ:

«Ֆուտբոլը միշտ ևս մեկ հնարավորություն է տալիս: Մարդիկ ասում են, որ մենք չենք կարող համարվել լավագույններից մեկը, մինչև չհաղթենք Չեմպիոնների լիգան: Դա նորմալ է, մենք ընդունում ենք մարտահրավերը:

10 տարի առաջ ոչ ոք չէր կարող մտածել, որ այս ակումբը կարող է հաղթել ԱՊԼ-ն: Հիմա մարդիկ խոսում են Չեմպիոնների լիգայի մասին: Սա առաջին քայլն է, դա լավ է:

Եթե դա տեղի ունենա հաջորդ մրցաշրջանում, նշանակում է՝ հաջորդ մրցաշրջանում: Ինձ հետ կամ առանց ինձ, այս ֆուտբոլիստների կամ ուրիշների հետ: Հնարավոր է՝ դա մի օր տեղի կունենա: Եթե ոչ, չստացվեց: Բայց մենք փորձում ենք անել դա»,- Պեպին է մեջբերում Goal.com-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս