Բաժիններ՝

«Չելսին» տեսանյութ է հրապարակել Ազարի պատվին, ով տեղափոխվեց «Ռեալ»

Լոնդոնի «Չելսին» տեսահոլովակ է հրապարակել բելգիացի հարձակվող Էդեն Ազարի պատվին, ով 100 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»:

«Շնորհակալություն, Էդեն Ազար»,- տեսահոլովակին կից գրված է ակումբի պաշտոնական թվիթերյան էջում:

28-ամյա Ազարը «Չելսիի» կազմում խաղացել է 2012-2019թթ.: Լոնդոնյան ակումբի կազմում նա մասնակցել է 352 հանդիպման, որոնցում դարձել է 110 գոլի և 92 արդյունավետ փոխանցման հեղինակ: «Չելսիի» կազմում բելգիացին երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, մեկական անգամ հաղթել է Անգլիայի գավաթը և Լիգայի գավաթը, երկու անգամ դարձել Եվրոպայի լիգայի հաղթող:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս