Բաժիններ՝

«Արսենալը» հայտարարեց 7 ֆուտբոլիստի հեռանալու մասին

«Արսենալը» հրաժեշտ է տվել 7 ֆուտբոլիստի: Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից:

Պայմանագրերի ժամկետի ավարտվելու պատճառով թիմից հեռացել են դարպասապահ Պետեր Չեխը, պաշտպաններ Քոեն Բրեմելը, Ստեֆան Լիխտշտայները և Խուլիո Պլեգեզուելոն, կիսապաշտպաններ Չարլի Գոլմորը և Աարոն Ռեմսին, ինչպես նաև հարձակվող Դենի Ուելբեքը:

37-ամյա Չեխն ավարտեց կարիերան, իսկ 28-ամյա Ռեմսին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Յուվենթուս»:

Անցյալ մրցաշրջանը «Արսենալն» ավարտեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում՝ հավաքելով 70 միավոր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս