Բաժիններ՝

Դդմիկ՝ լցոնված կաթնաշոռով

Բաղադրիչներ

1. Կաթնաշոռ – 0.5 կգ
2. Դդմիկ – 0.5 կգ
3. Ձու – 1 հատ
4. Պինդ պանիր – 100 գ
5. Սխտոր – 1 ատամիկ
6. Բուսական յուղ
7. Կանաչի
8. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Դդմիկներից նավակներ ձևավորել:

2. Կաթնաշոռին ավելացնել մանրացված սխտորը, ձուն և կանաչին:

3. Լավ խառնել և ստացված զանգվածով լցոնել դդմիկները:

4. Դդմիկների վրա քերիչով անցկացրած պանիր շաղ տալ և դնել 170 աստիճան տաքացրած ջեռոցում, եփել մոտ 30 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս