ԱՀԿ-ն կոչ է արել ուժեղացնել պայքարը սեռական ճանապարհով փոխանցվող վարակների դեմ

Աշխարհում տրիխոմոնիազի, խլամիդիոզի, գոնորեայի եւ սիֆիլիսի շարունակվող տարածումը, վարակների, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով, վկայում է դրանց դեմ պայքարի բնագավառում առաջընթացի բացակայությունը եւ համաշխարհային հանրակցությունից համակարգված գործողություններ է պահանջում:

Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որը հունիսի 6-ին հրապարակել է այն հետազոտության տվյալները, որի համաձայն՝ օրական աշխարհում 15-ից մինչեւ 49 տարեկան ավելի քան 1 միլիոն մարդ է վարակվում այդ հիվանդություններով:

«Մենք սեռական ճանապարհով փոխանցվող վարակների տարածումը դադարեցնելու հարցում առաջընթացի բացակայության վկաներն ենք»,- լրագրողներին հայտարարել է ԱՀԿ-ի գործադիր տնօրեն Փիտեր Սալաման, որը համակարգում է առողջապահության ծառայությունների համընդհանուր ընդգրկման ապահովման հարցը: ԱՀԿ-ի նոր տվյալները, ընդգծել է նա, պետք է համաշխարհային հանրակցությանը «արթնանալու ազդանշան» տան եւ նրան դրդեն համաձայնեցված գործողությունների ձեռնարկման եւ բոլոր նրանց բուժման հնարավորության ապահովման, ովքեր դրա կարիքն ունեն:

ԱՀԿ-ի հետազոտության համաձայն՝ 2016 թվականին 15-ից 49 տարեկան մարդկանց շրջանում արձանագրվել է տրիխոմոնիազով վարակման 156 միլիոն, խլամիդիոզով՝ 127 միլիոն, գոնորեայով՝ 87 միլիոն, սիֆիլիսով՝ 6,3 միլիոն նոր դեպք: Կազմակերպությունն ընդգծում է, որ այդ վարակները «ենթարկվում են բուժման»: Եթե այդ վարակները չբուժվեն, դրանք կարող են հանգեցնել «աողջության համար լուրջ եւ խրոնիկական հետեւանքների», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս