Բաժիններ՝

Amnesty International-ը բարձրագույն պարգևն է շնորհել 16-ամյա շվեդ էկոակտիվիստուհուն

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն իր բարձրագույն պարգեւը՝ «Խղճի դեսպան-2019» կոչումը շնորհել է 16-ամյա շվեդ ակտիվիստուհի Գրետա Տունբերգին եւ նրա՝ շրջակա միջավայրի պաշտպանության շարժմանը: Այդ մասին ասված է կազմակերպության կայքում:

Պատանի շվեդուհին ԶԼՄ-ների ուշադրությունը գրավեց, երբ 2018 թվականի օգոստոսին միայնակ «դպրոցական գործադուլ» սկսեց Ստոկհոլմում, խորհրդարանի շենքի առջեւ: Նա հայտարարեց, որ ուրբաթ օրերին դպրոց չի հաճախի մինչեւ որ շվեդ քաղաքական գործիչները չսկսեն կատարել Վնասակար արտանետումների կրճատման վերաբերյալ Փարիզի պայմանագրի պայմանները:

Գրետա Տունբերգին հրավիրել են հանդես գալ ՄԱԿ-ի՝ Կլիմայի հարցերին նվիրված խորհրդաժողովում եւ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում: Նա հազարավոր դպրոցականների է ոգեշնչել ամբողջ Եվրոպայում, հետեւելով իր օրինակին՝ փողոցներ դուրս գալ կլիմայի փոփոխության խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար: Աղջկան անվանակարգել են Խաղաղության Նոբելյան մրցանակի:

«Խղճի դեսպանը» Amnesty International-ի բարձրագույն պարգեւն է, որը շնորհում են այն մարդկանց, որոնք առաջնորդի իրենց բացառիկ որակներն ու խիզախությունն են ցուցաբերել հանուն մարդու իրավունքների: Ես չեմ կարող ավելի լավ դափնեկիր պատկերացնել այս տարի, քան Գրետա Տունբերգն է եւ Fridays for Future («Ուրբաթ օրերը՝ ապագայի համար») բողոքի շարժումը, որը կոչ է անում՝ կանխել կլիմայական փոփոխությունները»,-կայքում մեջբերված են Amnesty International-ի գլխավոր քարտուղար Կումի Նայիդոոյի խոսքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս