Բաժիններ՝

Դեսպան Սադոյանը և Վրաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստի նախապատրաստումը

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հունիսի 7-ին հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։

Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները և կարևորել դրա անցակցումը երկկողմ տնտեսական հարաբերությունների համատեքստում։

Ինչպես տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, կողմերը հատուկ կարևորել են միջազգային հարթակներում համագործակցությունը։

Դեսպան Սադոյանը և փոխնախարար Դարսալիան արժևորել են Վրաստանի հայ համայնքի նշանակալի դերը երկու բարեկամ երկրների հարաբերություններում: Այս համատեքստում Ռուբեն Սադոյանն անդրադարձ է կատարել ջավախահայությանն առնչվող հարցերին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930