 
                        «Այսօր ժողովրդի հաշվին բյուջեի գումարն ավելացնելն ընդունելի չի». Գագիկ Ծառուկյան
 
                                    ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ չի քվեարկելու Հարկային օրենսգրքի նախագծին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Այդտեղ շատ կան խնդիրներ, հիմնական պրոբլեմներ: Կան լավ բաներ ու վատ բաներ: Լավ բաներին կողմ ենք քվեարկելու: Համահարթեցման հարցում մենք դեմ ենք լինելու, որովհետև սա լիարժեք անարդարացի է, այսօր ժողովրդի հաշվին բյուջեի գումարն ավելացնելն ընդունելի չի»,- ասաց Ծառուկյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        