Լիխտենշտեյնի ընտրանու մարզիչը Հայաստանին ներուժ ունեցող թիմ է համարում
Ֆուտբոլի Լիխտենշտեյնի ընտրանու գլխավոր մարզիչ Հելգի Կոլվիդսոնը Հայաստանի հավաքականին ներուժ ունեցող թիմ է համար:
Լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում Կոլվիդսոնը մասնավորապես ասաց. «Մենք միշտ էլ առաջին տեղի համար ենք պայքարում, սակայն հիմա այդ մասին չենք մտածում: Ձգտում ենք առավել լավացնել մեր խաղամակարդակը: Իմ կարծիքով՝ խմբում բոլորն ունեն հնարավորություն մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղը գրավել, հաշվի առնելով, որ Իտալիայի ընտրանին մրցակցությունից դուրս է»:
Մարզչի կարծիքով՝ Հայաստանն էլ չի ձգտելու մրցաշարային աղյուսակում նախավերջինը լինել, հաշվի առնելով այն ներուժը որ ունի թիմը: «Հայաստանի հավաքականը ևս փոխեց մարզչին, ինչից ենթադրում եմ, որ ուրիշ մարտահրավերներ ունեք: Մենք ձգտելու ենք մեր կոմպակտ խաղը խաղալ՝ մեզ մոտ պահելով գնդակը»,-շեշտեց նա:
Լիխտենշտեյնի հավաքականի դարպասը Թոմաս Հոբին, ով նոր է հրավիրվել հավաքական և եթե լինի մեկնարկային կազմում, ապա նորամուտը կնշի թիմի կազմում, շեշտեց որ իր համար Հայաստանի դեմ խաղը պատվի խաղ է: «Եթե վաղը դարպասին լինեմ ամեն ինչ անելու եմ հաջողության հասնելու համար, այստեղ նաև պատվի խաղ է: Ուժերիս ներածին չափով օգնել թիմին հաղթել»,-եզրափակեց նա:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հերթական տուրում հունիսի 8-ին Հայաստանի ընտրանին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կմրցի Լիխտենշտեյնի հավաքականի հետ: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: