Բաժիններ՝

Բակո Սահակյանը հանդիպել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի նախագահի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին հանդիպում է ունեցել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) նախագահ Պեր-Անդերս Բլինդի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Քննարկվել են Արցախի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիային եւ անձամբ  Պեր-Անդերս Բլինդին  ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի առաջնությունն Արցախում անցկացնելու համար՝ ընգծելով, որ միջոցառումը լուրջ խթան կհանդիսանա մեր երկրում այս մարզաձեւի մասսայականացման եւ զարգացման գործում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930