
«Փորձում ենք մեր ունեցած տեղեկատվական տեխնոլոգիաների փորձը փոխանցենք ԵԱՏՄ մեր գործընկերներին»

«ԵԱՏՄ հարթակում քննարկվում է միասնական դրոշմապիտակավորման հարցը, որը պետք է ապրանքների և բեռների հետագծելիության հարցը կարգավորի»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2018թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Ըստ նրա՝ այս առումով Հայաստանն ամենազարգացածն է ԵԱՏՄ երկրների շարքում. «Եվ մենք փորձում ենք մեր ունեցած տեղեկատվական տեխնոլոգիաների փորձը փոխանցենք ԵԱՏՄ մեր գործընկերներին: Հետևաբար՝ այն, ինչ ունենք, մենք պետք է պահպանենք և զարգացնենք նաև ապագայի տեսանկյունից»: