 
                        Հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ ահազանգեր են ստացվել
 
                                    Հունիսի 6-7-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում և Թաիրով գյուղում, Արագածոտնի մարզի Փարպի և Կոտայքի մարզի Պտղնի գյուղերում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 3 սահնօձ, 1 գյուրզա, 1 ջրային տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        