Բաժիններ՝

Բացահայտվել է ավազակային հարձակման դեպք. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակման բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2019թ. հունիսի 5-ին 1985 թվականին ծնված քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի զբոսայգիներից մեկում անծանոթ տղամարդը հարձակվել է իր վրա, պոկել ոսկյա շղթան ու խաչը և դիմել փախուստի, սակայն ինքը հետապնդել է առերևույթ հանցագործություն կատարած անձին և վերադարձրել գողոնը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով: 1985 թվականին ծնված քաղաքացին ճանաչվել  է տուժող:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1973 թվականին: Վերջինս ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է:

Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս