 
                        Նուրբ աղցան հավի կրծքամսով և ձվով
 
                                    Բաղադրիչներ
1. Հավի կրծքամիս – 300 գ
2. Ձու – 3 հատ
3. Վարունգ – 2 հատ
4. Պանիր – 50 գ
5. Թթվասեր՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
1. Հավի կրծքամիսը խաշել: Սառեցնել և խորանարդաձև կտրատել:
2. Ձուն մանրացնել: Վարունգը խորանարդաձև կտրատել:
3. Պանիրն անցկացնել խոշոր քերիչով:
4. Մթերքներին ավելացնել թթվասերը և լավ խառնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        