Զիդանը ցանկանում է գնել Պոգբային, իսկ «Ռեալը» պնդում է Էրիկսենի տարբերակը
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը և թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չեն կարողանում համաձայնության հասնել միջին գծում գործող ֆուտբոլիստ գնելու հարցում:
Ֆրանսիացի մասնագետը ցանկանում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան միանա մադրիդյան թիմին, ակումբը ձգտում է գնել «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին:
Մադրիդյան ակումբում քննարկում են, թե որոնք են հնարավոր տրանսֆերների դրական և բացասական կողմերը: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հասկանում է, որ ինքը պարտավոր է հանդիպել Զիդանին, ով համաձայնել է վերադառնալ՝ անցյալ մրցաշրջանում իր ցանկացած ֆուտբոլիստներին գնելու պայմանով: Սակայն նա նախընտրում է միանգամից մի քանի պատճառներով Էրիկսենին հրավիրել:
Էրիկսենի պայմանագրի հետ ամեն ինչ ավելի պարզ է, քան Պոգբայի դեպքում: Էրիկսենի գնմանը համաձայնություն են տվել ակումբի ղեկավարության բոլոր անդամները, ինչպես նաև Էրիկսենն ավելի մատչելի տարբերակ է մադրիդյան ակումբի համար:
Պոգբային հրավիրելն անձնական նախապատվություն է Զիդանի համար, ով ցանկանում է իր նոր թիմը կառուցել իր հայրենակիցների շուրջ: Բացի այդ, Պոգբան ավելի հարմար է Զիդանի մարտավարական մոդելի համար` արագ, ագրեսիվ, գնդակը ոչ երկար վերահսկող:
«Մանչեսթեր Յունայթեդը» չի վաճառի Պոգբային 150 մլն եվրոյից էժան: Էրիկսենի տրանսֆերը կարող է արժենալ 70 մլն եվրո:
Սիրարփի Աղաբաբյան